Միխեիլ Ղավելաշվիլին ծաղկեպսակ է դրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պսակ է դրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանի վրա։ Տեղեկությունը տարածում է նախագահի վարչակազմը։
Գերատեսչության տվյալներով՝ Միխեիլ Ղավելաշվիլին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մավզոլեում եղել է իր կնոջ՝ Թամար Բագրատիոնի և պատվիրակության անդամների հետ միասին։
«Վրաստանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Թուրքիայի Հանրապետության հիմնադրի հիշատակին և գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում։
Անկարայում պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են Միխեիլ Ղավելաշվիլիի բարձր մակարդակի հանդիպումներ իր գործընկերոջ հետ, որից հետո մամուլի համար կարվի համատեղ հայտարարություն։ Այցի ընթացքում Վրաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ», – ասված է նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրությունում։