Միխեիլ Կավելաշվիլին ներկա է գտնվել Ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցումների առաջին օրվան
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին՝ կնոջ՝ Թամար Բագրատիոնիի և նրան ուղեկցող պատվիրակության հետ միասին, ներկա է գտնվել ձմեռային օլիմպիական խաղերում գեղասահքի թիմային մրցումների առաջին մրցումային օրը և Վրաստանի անունից հանդես եկող մարզիկներին քաջալերել է։
Թիմային մրցաշարի առաջին օրը մրցել են Լուկա Բերուլավայի և Անաստասիա Մետելկինայի, Դիանա Դևիսի և Գլեբ Սմոլկինի զույգերը, ինչպես նաև Անաստասիա Գուբանովան։
Գեղասահքի թիմային մրցումների ընթացքում Վրաստանի նախագահը հանդիպել է Լեհաստանի իր գործընկեր Կարոլ Նավրոցկիին, ինչպես նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսին։
Աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի նախագահը կմասնակցի Միլանի «Սան Սիրո» օլիմպիական մարզադաշտում կայանալիք բացման արարողությանը, որի ընթացքում Վրաստանի դրոշակակիրներ կլինեն գեղասահորդներ Լուկա Բերուլավան և Դիանա Դևիսը։
Միլան–Կորտինայի ձմեռային XXV օլիմպիական խաղերը կփակվեն փետրվարի 22-ին։
Օլիմպիական խաղերում Վրաստանը ներկայացված է երկու մարզաձևում՝ գեղասահքում և լեռնադահուկային սպորտում, ընդհանուր առմամբ՝ ութ մարզիկով։
Վրաստանի պատվիրակության կազմում են՝ արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն և Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովը։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչակազմը։