Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևին

22:30, 10.11.2026
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիոևին։
Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ուզբեկստանի ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները, քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցերը։
Խոսքը վերաբերել է երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնմանը, ուզբեկական ներդրումների ներգրավմանը և զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը։
Կողմերը խոսել են նաև Միջին միջանցքի զարգացման և Միջին Ասիայից Վրաստանի նավահանգիստներով դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հնարավորությունների մասին։
Միխեիլ Ղավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահին Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և չճանաչման քաղաքականությանն աջակցելու համար։ Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Նմանատիպ