Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի նախագահի՝ Միխեիլ Ղավելաշվիլիի պաշտոնական այցը սկսվել է։ Միխեիլ Ղավելաշվիլին Անկարայում է իր կնոջ հետ։ Տեղեկությունը տարածում է նախագահի վարչակազմը։
Վարչակազմի տվյալներով՝ «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողություն է տեղի ունեցել։ Միխեիլ Ղավելաշվիլիին և վրացական պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներ։
«Այսօր Թուրքիայի նախագահի պալատում կկայանա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Միխեիլ Ղավելաշվիլիին կհյուրընկալի Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վրաստանի նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա թուրք գործընկերոջ հետ, որի հետո կկատարվի համատեղ հայտարարություն մամուլի համար։
Վրաստանի պատվիրակության կազմում են՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թուրքիայում Արչիլ Կալանդիան, նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ, Թուրքիայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավարն ու անդամները՝ Գիորգի Չխոնիան, Մարիամ Լաշխին, Գուրամ Մաչարաշվիլին», – ասվում է նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրությունում։