Միխեիլ Կավելաշվիլի. Ես հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահի հետ, մենք այս դժվարին պահերին կանգնած ենք թուրք ժողովրդի կողքին, կիսում ենք ձեր ցավն ու վիշտը
Միխեիլ Կավելաշվիլի. Ես հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահի հետ, մենք այս դժվարին պահերին կանգնած ենք թուրք ժողովրդի կողքին, կիսում ենք ձեր ցավն ու վիշտը

Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին ցավակցություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Վրաստանում թուրքական ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

Միխեիլ Քավելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ինչի մասին հայտնել է սոցիալական ցանցում։

«Հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Իմ թուրք գործընկերոջը Վրաստանում թուրքական ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ հղեցի անկեղծ ցավակցություն։ Զրույցը վերաբերեց ընթացող որոնողափրկարարական գործողություններին։ Այս ծանր պահին կանգնած ենք թուրք ժողովրդի կողքին, կիսում ենք ձեր վիշտն ու ցավը», — նշել է Միխեիլ Քավելաշվիլին։

Հիշեցնենք, որ Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա, թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը կատարելիս էր չվերթ Ադրբեջան-Թուրքիա ուղղությամբ։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով՝ օդային տրանսպորտի շարժման անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ։

«Սաքաերոնավիգացիա»-ից հայտնել են, որ թուրքական «C-130» տեսակի ինքնաթիռը ռադարներից կորել է Վրաստանի տարածք մուտք գործելուց մի քանի րոպե անց՝ առանց ահազանգի փոխանցման, ինչից հետո մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ կործանված ինքնաթիռում գտնվել է 20 զինծառայող։ Տարերային աղետի հետ կապված Թուրքիան Վրաստան է ուղարկել արտակարգ իրավիճակների գործակալության փրկարարական խմբեր։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայտնաբերվել է Վրաստանի տարածքում կործանված թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի սև արկղը։