Միխեիլ Ղավելաշվիլի. Ես ԱՄՆ առևտրի նախարարին փոխանցեցի վրաց ժողովրդի ուղերձը, որ Վրաստանի վերաբերյալ ներկայիս վարչակազմի լռությունը հարցեր է առաջացնում մեր հասարակության մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընթրիքի ընթացքում Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյուտնիկի հետ։
Ինչպես գրում է Միխեիլ Ղավելաշվիլին սոցիալական ցանցում, նա ԱՄՆ առևտրի նախարարին փոխանցել է վրաց ժողովրդի ուղերձը՝ այն մասին, որ գործող վարչակազմի լռությունը Վրաստանի հանդեպ հարցեր է առաջացնում հասարակության մեջ։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընթրիքի ընթացքում հանդիպեցի ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյուտնիկին։ Մեր միջև շփումը եղել է բարեկամական։
Նրան փոխանցեցի վրաց ժողովրդի ուղերձը, որ մեր հասարակությունում հարցեր է առաջացնում գործող վարչակազմի լռությունը Վրաստանի հանդեպ։ Դա այն պարագայում, երբ մեր իշխանության և Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև առկա է արժեքային համընկնում հիմնարար հարցերի շուրջ։
Հովարդ Լյուտնիկն ասաց, որ անպայման կկիսվի իմ տեսակետներով վարչակազմի անդամների հետ», — գրել է Միխեիլ Ղավելաշվիլին։