Միխեիլ Կավելաշվիլի. Վրաստանը դեռևս պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում, ինչը կարող է դրական արդյունքներ բերել
Միխեիլ Կավելաշվիլի. Վրաստանը դեռևս պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում, ինչը կարող է դրական արդյունքներ բերել

«Ցանկանում եմ ընդգծել, որ հարատև խաղաղության և կայուն միջավայրի ապահովման ուղղությամբ կարևոր առաջընթաց է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը, ինչը, բնականաբար, միայն ողջունելի է։ Այս պատմական համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում Հարավային Կովկասի ապագա և երկարաժամկետ զարգացման համար», — այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ։

Վրաստանի նախագահի խոսքով՝ Վրաստանը շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում իր ներդրումն ունենալու։

«Վրաստանը դեռ պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է բերել միայն դրական արդյունքներ։ Հավատում եմ, որ մեր համագործակցությունը, բարեկամությունն ու գործընկերությունը կշարունակվեն երկրների միջև ձևավորված օրինակելի հարաբերությունների ոգով», — նշել է Միխեիլ Քավելաշվիլին։

Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Վրաստան կատարած այցի համար։