Միխեիլ Ղավելաշվիլի. Սարսափելի ողբերգությունը մեզ խորապես վշտացրել է, մենք թուրք ժողովրդի կողքին ենք նրա ամենադժվար պահերին
Միխեիլ Ղավելաշվիլի. Սարսափելի ողբերգությունը մեզ խորապես վշտացրել է, մենք թուրք ժողովրդի կողքին ենք նրա ամենադժվար պահերին

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ցավակցություն է հայտնում թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

Այս մասին Վրաստանի նախագահը գրել է սոցիալական ցանցում։

«Մենք կիսում ենք ձեր վիշտը՝ Վրաստանում թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։ Այս սարսափելի ողբերգությունը խորապես մեզ հուզեց, և, իհարկե, այս ծանր պահին կանգնած ենք թուրք ժողովրդի կողքին», – գրել է Միխեիլ Ղավելաշվիլին։

Սիգնաղիի մունիցիպալիտետում, Վրաստանի պետական սահմանից մոտավորապես 5 կիլոմետր հեռավորության վրա, թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը թռիչք էր կատարում Ադրբեջանի–Թուրքիայի ուղղությամբ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախատեսում է պատասխանատվություն օդային տրանսպորտի երթևեկության կամ շահագործման կանոնների խախտման համար, ինչի հետևանքով տեղի է ունեցել մարդու մահ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կործանված ինքնաթիռի տախտակամածում եղել է 20 զինծառայող։