Միխեիլ Ղավելաշվիլի. Այսօր Վրաստանը անկախ, արժանապատիվ երկիր է, այսօր մենք հնարավորություն ունենք ավելի ուժեղանալու և, ամենակարևորը, միավորվելու մեր աբխազ և օս եղբայրների ու քույրերի հետ
Այսօր Վրաստանը անկախ և ազատ երկիր է։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, որքան քաոս կա, և որքան բարձր է խաղաղության գինը, – այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Գուրիայում՝ «Բախմարոյի Գավաթ 2025»-ի ժամանակ ունեցած ելույթում։
Նախագահի խոսքով՝ այսօր առկա է հնարավորություն՝ վերամիավորվելու աբխազ և օս եղբայրների և քույրերի հետ։
«Այսօր Վրաստանը անկախ, ինքնիշխան և արժանապատիվ երկիր է։ Այսօր մենք հնարավորություն ունենք դառնալ ավելի ուժեղ, և ամենակարևորը՝ հնարավորություն ունենք միավորվելու մեր աբխազ և օս եղբայրների և քույրերի հետ։ Ամենակարևորը միասնությունն է, սերն իրար նկատմամբ՝ այնպես, ինչպես այստեղ՝ Գուրիայում, մարդիկ սիրում են միմյանց։ Շատ կարևոր է, որ հավատանք, վստահենք, որ մենք՝ վրացիներս, միշտ կարող ենք ունենալ հզոր երկիր։ Մեկ բան պետք է հավատանք՝ ազատությունը հնարավոր չէ առանց հավատքի, առանց մեր հայրենիքի, մեր լեզվի, ինքնության և մշակույթի։ Ազատությունը ոչ մի արժեք չունի, եթե այս գանձերը մշտապես չեն ուղեկցում նրան։ Աստված օրհնի Գուրիան և համայն Վրաստանը», – ասել է Ղավելաշվիլին։