Միխեիլ Կավելաշվիլի. Ամբողջ Վրաստանը հպարտ է, որ մեր դրոշը ծածանվում է նման մեծ երկրների կողքին, մենք հույս ունենք, որ Ձմեռային օլիմպիական խաղերում կգրանցվի պատմական արդյունք
«Մասնակցել եմ մեր մարզիկների՝ գեղասահքի մասնակիցների ելույթներին։ Ամբողջ Վրաստանը հպարտանում է, որ այսքան մեծ և հաջողակ երկրների կողքին մեր դրոշը ծածանվում է», – հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։
Նրա խոսքով՝ Իտալիան ձմեռային օլիմպիական խաղերը հիանալի է հյուրընկալում։
«Ուզում եմ նշել, որ ձմեռային օլիմպիական խաղերը շատ լավ են կազմակերպված։ Իտալիան հրաշալի հյուրընկալում է։ Առաջին օրը հնարավորություն ունեցա տարբեր երկրների առաջնորդների հետ միասին ներկա գտնվել Միջազգային օլիմպիական կոմիտեի ընդունելությանը։ Այդ ձևաչափում շատ հաճելի հանդիպումներ ունեցանք։ Երկրորդ օրը տեղի ունեցավ Իտալիայի նախագահի ընդունելությունը։ Բացի այդ, ներկա գտնվեցի մեր մարզիկների՝ գեղասահքի մասնակիցների ելույթներին։ Ամբողջ Վրաստանը հպարտանում է, որ այսքան մեծ և հաջողակ երկրների կողքին մեր դրոշը ծածանվում է։ Մեծ հույս ունենք, որ այս օլիմպիական խաղերում կունենանք պատմական արդյունք», – նշել է Ղավելաշվիլին։