Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա
Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին տիկնոջ հետ պաշտոնական այցով կմեկնի Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք Անկարա։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է նախագահի աշխատակազմը։

Գերատեսչության տվյալներով՝ պաշտոնական այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլիին, պատվիրակության հետ միասին, պալատում կընդունի Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և կկայանա պաշտոնական դիմավորման արարողություն։ Նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ, որոնցից հետո լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություն կարվի։

«Այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլին նաև հանդիպում կունենա Թուրքիայի Հանրապետության Մեծ Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

Վրացական պատվիրակության կազմում են՝ արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Կալանդիան, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար և անդամներ՝ Գիորգի Ճղոնիան, Մարիամ Լաշխին, Գուրամ Մաճարաշվիլին», – ասվում է վարչակազմի կողմից տարածված տեղեկատվության մեջ։