Միխեիլ Ղավելաշվիլին ներկա կլինի նոր Հռոմի պապ Լեոն XIV-ի օծման արարողությանը
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, պատվիրակության հետ միասին, մայիսի 18-ին Վատիկանում կմասնակցի նոր Հռոմի պապ Լեոն XIV-ի օծման արարողությանը։
Նորընտիր պապը՝ ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրանցիս Պրեվոստը, ընտրվել է մայիսի 8-ին՝ կոնկլավի կողմից և ստանձնել է Լեոն XIV անունը։
Հիշեցնենք, որ Հռոմի նախկին պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկանում, և իր կտակի համաձայն, հուղարկավորվել է Սանտա Մարիա Մաջորե տաճարում։ Միխեիլ Ղավելաշվիլին ներկա է եղել նաև պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։