Միխեիլ Ղավելաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Կատարի դեսպան Հասան Ահմեդ Ալի Մուհամմադ Ալ Մութավայի հետ

17:10, 09.10.2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Կատարի դեսպան Հասան Ահմեդ Ալի Մուհամմադ Ալ Մութավայի հետ։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է նախագահի աշխատակազմը։

Գերատեսչության հաղորդմամբ, հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում։

«Նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին Վրաստանում հաջող աշխատանքի և երկրների միջև սերտ գործընկերության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ», – ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ