Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպում է ունեցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Նախագահը Օրբելիանիների պալատում հյուրընկալել է ադրբեջանական պատվիրակության անդամներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունները և քննարկել Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները։ Ընդգծվել է տարբեր միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում երկրների միջև հաջող համագործակցության կարևորությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող իրադարձություններին։ Միխեիլ Ղավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում և պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։
Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցությունը։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող անսասան աջակցության համար։
Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։