Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Վրաստանում Կատարի դեսպան Հասան Ահմեդ Ալի Մուհամեդ Ալ Մութավայի հետ
Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Վրաստանում Կատարի դեսպան Հասան Ահմեդ Ալի Մուհամեդ Ալ Մութավայի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Վրաստանում Կատարի դեսպան Հասան Ահմեդ Ալի Մոհամմեդ Ալ Մութավայի հետ։

Նախագահական պալատում կայացած ծանոթացման հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկրների միջև առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։

Միխեիլ Ղավելաշվիլին նշել է, որ վրացական կողմը ողջունում է Վրաստանի և Կատարի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու որոշումը։

Նախագահը կարծում է, որ երկրների միջև ազատ առևտրի ռեժիմի ներդրումը նոր հնարավորություններ կբացի ինչպես Վրաստանում, այնպես էլ Պարսից ծոցի երկրներում տարբեր ոլորտների խթանման և զարգացման համար։

Իր հերթին, Կատարի դեսպան Հասան Ահմեդ Ալի Մոհամմեդ Ալ Մութավան շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաստատել ակտիվ համագործակցության իր պատրաստակամությունը։

Տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի նախագահի աշխատակազմի կողմից։