Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիոր Սաիդովի հետ
Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիոր Սաիդովի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բախտիոր Սաիդովի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության համար։

Միխեիլ Ղավելաշվիլիի խոսքով՝ Վրաստանը գնահատում և մեծ նշանակություն է տալիս երկրների միջև բարեկամական հարաբերություններին, որոնք հիմնված են վստահության, փոխադարձ հարգանքի և միմյանց ազգային շահերի հաշվառման վրա։

«Հաշվի առնելով սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունները՝ Վրաստանը Ուզբեկստանը համարում է ոչ միայն կարևոր և հուսալի գործընկեր, այլև բարեկամ պետություն։ Մենք պատրաստ ենք խորացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում և նպաստել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ներուժի ավելի լավ օգտագործմանը և մեր երկրների համար ավելի մեծ բարգավաճման ստեղծմանը», – ասել է Միխեիլ Ղավելաշվիլին։

Հանդիպման ժամանակ նախագահը նշել է, որ Վրաստանը Ուզբեկստանը համարում է իր կարևոր գործընկերներից մեկը, ուստի երկիրը հետաքրքրված է ներդրումների ներգրավման գործում համագործակցությամբ։

Նախագահական պալատում կայացած հանդիպմանը ներկա էին հետևյալ հյուրերը՝ Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Վրաստանում Ուզբեկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդականը, իսկ վրացական կողմից՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ուզբեկստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը և Վրաստանի նախագահի խորհրդականը։

Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։