Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Իտալիայում և Ղազախստանում Վրաստանի նորանշանակ դեսպանների հետ
Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Իտալիայում և Ղազախստանում Վրաստանի նորանշանակ դեսպանների հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Իտալիայում և Ղազախստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում։

Նախագահի վարչակազմի տեղեկությամբ՝ Միխեիլ Ղավելաշվիլին շնորհավորել է դիվանագետներին նշանակման առիթով և մաղթել հաջողություններ իրենց հետագա աշխատանքում։

Իտալիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Հռոմում տեղակայված ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններում (FAO, IFAD, WFP) Վրաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Թամար Լիլուաշվիլին։ Ղազախստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է դարձել Լևան Դիասամիձեն։