Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Բուլղարիայում Վրաստանի նորանշանակ դեսպան Զուրաբ Խամաշուրիձեի հետ

17:50, 08.09.2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Բուլղարիայի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Խամաշուրիձեի հետ։ Տեղեկատվությունը տարածել է նախագահի աշխատակազմը։

Միխեիլ Ղավելաշվիլին շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նստավայրում։

Նմանատիպ