Միխեիլ Ղավելաշվիլի - Ես խորը ցավակցություն եմ հայտնում Կրանս-Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Վրաց ժողովուրդը միանում է համընդհանուր սգին, մենք կիսում ենք շվեյցարացի ժողովրդի մեծ ցավը
Ցավակցություն եմ հայտնում Կրանս-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, որը խլեց անմեղ մարդկանց կյանքեր, – գրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին սոցիալական ցանցերում։
Ղավելաշվիլիի խոսքով՝ վրաց ժողովուրդը կիսում է շվեյցարացի ժողովրդի մեծ ցավը։
«Այս դժվարին պահերին վրաց ժողովուրդը միանում է համընդհանուր սգին՝ մենք կիսում ենք շվեյցարացի ժողովրդի այս մեծ ցավը։ Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին, նրանց հարազատներին և բոլոր նրանց, ում հուզել է այս մեծ ողբերգությունը։ Վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում։ Վրաստանը ձեր կողքին է», – գրել է Ղավելաշվիլին։
Տեղեկության համար՝ պայթյունը տեղի է ունեցել հունվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 01:30-ին, Կրանս-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բար-լաունջում, որտեղ նշվում էր Նոր տարին։ Լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 և վիրավորվել 115 մարդ։ Երկրում հայտարարվել է հինգօրյա սուգ։