Միխեիլ Ղավելաշվիլի. Խաղաղության քաղաքականությունը, տնտեսական հաջողությունները և բարգավաճման բարձր մակարդակը մեզ հատկապես մոտեցնում են մեր աբխազ և օս եղբայրներին ու քույրերին
Միխեիլ Ղավելաշվիլի. Խաղաղության քաղաքականությունը, տնտեսական հաջողությունները և բարգավաճման բարձր մակարդակը մեզ հատկապես մոտեցնում են մեր աբխազ և օս եղբայրներին ու քույրերին

Կարծում եմ, որ մենք շուտով կկարողանանք բուժել պատերազմի վերքերը մեր աբխազ և օս եղբայրների և քույրերի հետ և կշարունակենք մեր երջանիկ համակեցությունը միասնական, ուժեղ և բարգավաճ Վրաստանում, – այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հայտարարել է իր ամենամյա զեկույցում:

Նախագահի խոսքով՝ խաղաղության, տնտեսական հաջողության և բարգավաճման քաղաքականությունն այլընտրանք չունի։

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է լավ գիտակցի, որ խաղաղության քաղաքականությունը, տնտեսական հաջողությունը և բարգավաճման բարձր մակարդակը կարևոր գործոններ են, որոնք մեզ հատկապես մոտեցնում են մեր աբխազ և օս եղբայրներին ու քույրերին: Սա ճանապարհ է, որն այլընտրանք չունի։ Հավատում եմ, որ մենք շուտով կկարողանանք միասին բուժել պատերազմի վերքերը և շարունակել մեր երջանիկ համակեցությունը միասնական, ուժեղ և բարգավաճ Վրաստանում»,- ասել է նախագահը։