Միխեիլ Ղավելաշվիլի - Մեր նման փոքր երկրի գոյատևման բանալին խելացի և զգուշավոր գործողությունների մեջ է, մեզ պետք է հաջողվի ճիշտ մոտեցումներով ամրապնդել երկրի ռազմավարա-աշխարհագրական դերը
Մենք պետք է հաջողության հասնենք և ամրապնդենք Վրաստանի ռազմավարական-աշխարհագրական դերը ճիշտ մոտեցումներով՝ Արևմուտքն ու Արևելքը կապելու ուղղությամբ,- ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին խորհրդարանում իր տարեկան զեկույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ վերադառնալով իր պատմական դերին՝ երկիրը կկարողանա բարելավել իր դիրքերը։
«Վերադառնալով մեր պատմական դերին՝ մենք կկարողանանք բարելավել մեր երկրի դիրքերը։ Մեր նման փոքր երկրի գոյատևման և հաջողության գրավականը մեր խելացի և զգուշավոր գործողությունների մեջ է, որն ինքնին ենթադրում է հեռատեսություն և ճկունություն: Մեր ցանկացած որոշում կամ քաղաքականություն պետք է թելադրվի մի կողմից՝ վերլուծելով անցյալի սխալները, մյուս կողմից՝ ապավինելով մեր ազգի հիշողությանն ու պատմական փորձին։ Դա թույլ կտա մեզ խուսափել ակամա, ափսոսանք պատճառող սխալներից»,- ասել է Միխեիլ Ղավելաշվիլին։