Միխեիլ Չխենկելին Լիտվայի դեսպանի հետ քննարկել է կրթության ոլորտում իրականացվող նախագծերը
Վրաստանի կրթության նախարար, Միխեիլ Չխենկելին հյուրընկալել է Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան, Անդրիուս Կալինդրային և նրա հետ քննարկել կրթության ոլորտում հետագա համագործակցության ծրագրերը:
Կրթության նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը կողմերը միմյանց հետ կիսել են իրենց երկրների փորձը, «կովիդ 19»-ի համավարակի պայմաններում կրթության շարունակական գործընթացը ապահովելու հարցում: Նախարարը Անդրիուս Կալինդրային ծանոթացրել է համակարգող խորհրդի որոշումների ու գործողությունների ծրագրի հետ, որը նախատեսում է հանրակրթական դպրոցների ուսումնական գործընթացի վերադարձը բնական միջավայր ՝ դասասենյակներ:
Միխեիլ Չխենկելին դեսպանին ծանոթացրել է Վրաստանի կրթական համակարգում ընթացող և նախատեսվող բարեփոխումների հետ և առանձնացրել երկու կարևոր մեգանախագծեր ՝ Քութաիսիի միջազգային համալսարանը և Ադրոնական թերապիայի կենտրոնը, որոնք կարևոր քայլեր են բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացման ճանապարհին:
Ըստ կրթության նախարարության, դրա վառ օրինակը համալսարանում ընթացիկ ծրագրերն են, որոնք ստեղծվել են Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ համատեղ:
Գերատեսչության տեղեկությամբ, նման մոտեցումը կպահպանվի և առաջիկա տարիներին համալսարանում կրթության երեք մակարդակների համար ի հայտ կգան նոր ակադեմիական ծրագրեր, որոնք հիմնված կլինեն աշխարհի առաջատար համալսարանների ակադեմիական ծրագրերի վրա:
Միջազգայնացման առումով, ուշագրավ է նաև այն փաստը, որ Քութաիսիի միջազգային համալսարանում վրացի դասախոսների հետ միասին դասախոսություններ են կարդում օտարերկրյա պրոֆեսորները:
Նախարարն ընդգծել է, որ Քութաիսիի միջազգային համալսարանի գաղափարի և հայեցակարգի հեղինակը պարոն Բիձինա Իվանիշվիլին է: Իր և իր ընտանիքի չափազանց կարևոր բարեգործության արդյունքում, երկրում ստեղծվել է համաշխարհային կարգի ակադեմիական տարածք, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ավելի բարձր կրթություն ստանալ Վրաստանում:
Միխեիլ Չխենկելին նշել է, որ Քութաիսիի միջազգային համալսարանում գիտահետազոտական գործընթացը չափազանց կարևոր է: Համալսարանում գործող «Ադրոնային թերապիայի կենտրոնը» կնպաստի գիտության զարգացմանը: Կենտրոնում կտեղադրվի երկու ցիկլոտրոն: Դրանցից մեկը կօգտագործվի ժամանակակից մեթոդներով ուռուցքը բուժելու համար, ինչը հատկապես կարևոր է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար, իսկ մյուսը ՝ միջուկային փորձարարական ֆիզիկայի, ճառագայթային կենսաֆիզիկայի և քիմիայի գիտական հետազոտության գործընթացի համար: Այս ուսումնասիրությունները վրացի գիտնականների հետ միասին կիրականացվեն օտարերկրյա հայտնի գիտնականները:
Միխեիլ Չխենկելիի խոսքով, իրենք արդեն պատրաստակամություն են հայտնել վրաց գիտնականների հետ համատեղ Քութաիսիում իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ: հատկանշական է, որ Ադրոնային թերապիայի կենտրոնը ֆինանսավորվում է «Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից:
Միխեիլ Չխենկելին շեշտը դրել է բարձրագույն կրթության որակի զարգացմանը նպաստելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի վրա և ընդգծել այդ ուղղությամբ երկրում եվրոպական տարածքի չափանիշների ներդրման կարևորությունը:
Միխեիլ Չխենկելին նշել է, որ այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, Եվրամիության նոր «Horizon Europe» ծրագրի համար, որը Վրաստանի համար ճանապարհ է հարթելու եվրոպական գիտական տարածքում ինտեգրվելու համար:
Կրթության նախարարությունում հայտարարում են, որ ապագայում կավելանան փոխանակման ծրագրերի, ինչպես նաև համատեղ գիտական նախագծերի քանակը:
Կողմերը քննարկել են նաև մշակույթի և սպորտի ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները: Իր հերթին, Անդրիուս Կալինդրան պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը: