Միխեիլ Չխենկելին՝ 12-րդ դասարանցիներին. Վստահ եմ, որ ձեր գիտելիքները խորացնելու ցանկությունը երբեք չի մարի, և ձեր պրոֆեսիոնալիզմը ամենակարևոր ներդրումն է ունենալու երկրի զարգացման գործում
Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին շնորհավորել է շրջանավարտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրանց։
«Սիրելի երիտասարդներ, այսօր ձեզ համար ղողանջում է վերջին զանգը, դուք հեռանում եք դպրոցի պատերից, որտեղ անցկացրած տարիները ձեզ համար միշտ կմնան անմոռանալի հուշեր ու անփոխարինելի փորձառություն։ Շնորհավորում ենք այս կարևոր օրվա կապակցությամբ և մաղթում հաջողություն ապագայի ճանապարհին։ Վաղը ձեր կյանքում սկսվում է ավելի շատ հնարավորություններով, նոր հարաբերություններով և արկածներով լի փուլ: Համոզված եմ, որ գիտելիք ձեռք բերելու և այն խորացնելու ցանկությունը երբեք չի մարի, և ձեր պրոֆեսիոնալիզմով դուք կարևորագույն ներդրում կունենաք մեր երկրի զարգացման գործում։
Շնորհավորում եմ և ամբողջ սրտով մաղթում եմ ձեզ երջանիկ, հետաքրքիր կյանք։ Հիշեք, որ դուք եք մեր երկրի ապագան։ Հավատում եմ, որ ձեր ուսումով և աշխատանքով դուք կփոխեք աշխարհը դեպի լավը»,- ասված է ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձում։