Միխեիլ Բատիաշվիլի. Հավատում եմ, որ Ըմբշամարտի ֆեդերացիայում խնդիրներն արագ կավարտվեն և մարզիկները կվերադառնան սպորտային միջավայրին
Հավատում եմ, որ Ըմբշամարտի ֆեդերացիայում խնդիրներն արագ կավարտվեն և մարզիկները կվերադառնան սպորտային միջավայրին, այս տարին վրացական սպորտի համար առանձնահատուկ է,- այս մասին հայտարարել է Վրաստանի սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին:
Ինպես նշել է Միխեիլ Բատիաշվիլին, Ըմբշամարտի ֆեդերացիայի հարցով ընթանում է հետաքննություն և հետաքննությունը պետք է պատասխանի բոլոր հարցերին, որոնք հետաքրքրում են հանրությանը:
2019 թվականի հունվարի 11-ին Զուրաբ Դաթունաշվիլու և Ռոբերտ Կոբլիաշվիլու միջև եզրափակիչ հանդիպման ժամանակ մրցավարի կողմից կայացված որոշմանը հետևել է մասսայական բախում: