Միխեիլ Բատիաշվիլի. 2019 թվականին 12-րդ դասարանցիների ավարտական քննությունների չեղարկման հարցով ընթանում են խորհրդակցություններ, որոշումը կկայացնենք շատ շուտով
2019 թվականին 12-րդ դասարանցիների ավարտական քննությունների չեղարկման հարցով ընթանում են խորհրդակցություններ, որոշումը կկայացնենք շատ շուտով,- այս մասին հայտարարել է կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլին:
«Այս հարցով շատ ակտիվ աշխատում ենք և անցնում կոնսուլտացիաներ: Դուք տեղյակ եք, որ դա պահանջում է բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Այս մասին որոշումը կկայացվի շատ շուտով՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը և բոլոր կողմերի հետ խորհրդակցությունները, կլինեն դպրոցներ, փորձագետներ թե օրենսդրական մարմին: Կարծում եմ, որոշումը միտված կլինի կրթության որակի վրա:
11-րդ դասարանցիների հետ կապված որոշումն արդեն կայացված է, 12-րդ դասարանը պահանջում է օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ, ուստի վստահեցնում եմ, որ բոլոր կողմերի հետ խորհրդակցությունները կավարտենք շատ արագ: Այս խորհրդակցության ընթացքում որոշում կկայացնենք այս տարվա առնչությամբ»,- հայտարարել է Բատիաշվիլին:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն հունվարի 29-ին, կրթության համակարգի նոր մոդելի շնորհանդեսին հայտարարել է, որ 2020 թվականից դպրոցներում չեղարկվելու են ավարտական քննությունները: Մասնավորապես, 2019 թվականից 11-րդ դասարանցիների համար չեղարկվելու են ավարտական քննությունները, սակայն նշված քննություններն այս տարի անցկացվելու են 12-րդ դասարանցիների համար: