Միխայիլ Պոդոլյակ. Ուկրաինան Ղրիմի կամուրջը համարում է օրինական ռազմական թիրախ և, հետևաբար, այն պետք է ոչնչացվի
Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշում է, որ Ուկրաինան Ղրիմի կամուրջը համարում է օրինական ռազմական թիրախ, ուստի այն պետք է ոչնչացվի։ Այս մասին Պոդոլյակը հայտարարել է «Guardian»-ին տված հարցազրույցում։
«Սա ապօրինի շինություն է և Ղրիմում ռուսական բանակի մատակարարման գլխավոր դարպասը։ Նման օբյեկտները պետք է ոչնչացվեն»,- ասել է Պոդոլյակը։
Պոդոլյակի խոսքով՝ առաջիկա երկու-երեք ամսում սպասվում են նոր միջադեպեր, ինչպես օրինակ՝ Ղրիմի կամրջի պայթյունը։
«Իհարկե, համաձայն եմ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, որը նմանատիպ միջադեպեր է կանխատեսում մոտակա երկու-երեք ամսում»,- ասել է Պոդոլյակը։