Միխայիլ Պոդոլյակ. Ուկրաինան պատրաստ է քննարկել օդում հրադադարի ռեժիմը
Միխայիլ Պոդոլյակ. Ուկրաինան պատրաստ է քննարկել օդում հրադադարի ռեժիմը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է քննարկել օդային հարձակումների դադարեցումը։ Այս մասին նա ասել է իտալական մամուլի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են քննարկել օդային հարձակումների դադարեցումը որպես խաղաղ բանակցությունների նախնական փուլ։

«Ուկրաինան պատրաստ է այս սցենարը դիտարկել որպես ելակետ իրատեսական բանակցությունների համար, քանի որ ցանկացած զինադադար, հատկապես համընդհանուր, մեկնարկային կետ է, որից հնարավոր է սկսել երկխոսություն», – հայտարարել է Պոդոլյակը։

Միևնույն ժամանակ, Պոդոլյակի կարծիքով, քիչ հավանական է, որ Ռուսաստանը հրաժարվի ռազմավարական ավիացիայի և անօդաչու սարքերի զանգվածային կիրառությունից։

«Օդային ռմբակոծումները գլխավոր գործիքն են, որոնց միջոցով Մոսկվան հոգեբանական ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա և ազդում մեր դիրքորոշման վրա», – ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։