Միխայիլ Պոդոլյակ. Վիզային սահմանափակումները Ռուսաստանում անկարգությունների առաջին քայլն են

16:05, 14.08.2022

Վիզային սահմանափակումները Ռուսաստանում խռովության առաջին քայլն են,- ասում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միխայիլ Պոդոլյակը, որ անհրաժեշտ է վիզային սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար, քանի որ դա նրանց կստիպի մտածել իրենց պատասխանատվության մասին, պատերազմի համար։

«Ինչո՞ւ է անհրաժեշտ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ մտցնել։ Պատերազմի սկզբից անցել է կես տարի, և նրանց չեն անհանգստացնում զանգվածային սպանությունները, քաղաքների ավերումը, միջուկային շանտաժը, Բուչան կամ Մարիուպոլը։ Միայն վիզաները կորցնելու մասին խոսակցությունները վերադարձրեցին նրանց պատերազմի գիտակցությանն ու պատասխանատվությունը: Եվ սա առաջին քայլն է՝ դեպի Ռուսաստանում խռովություն»,- գրել է Պոդոլյակը Twitter-ի իր էջում։

Նմանատիպ