Միխայիլ Պոդոլյակ. Ռուսաստանի նպատակն է Ուկրաինային անջատել Զապորոժիեի ատոմակայանից
Ռուսաստանի նպատակը Ուկրաինային Զապորոժյեի ատոմակայանից անջատելն է, և դրա համար նա մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին,- այս մասին «Թվիթեր»-ում գրել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Ինչո՞ւ է Ռուսաստանը կրակում Զապորոժյեի ատոմակայանի վրա» – Ռուս քարոզիչները ծաղրածուների են պատկերում։ Բացատրություն. Ռուսաստանը ռմբակոծում է ատոմակայանի մի մասը, որը էներգիա է մատակարարում Ուկրաինայի հարավին։ Նպատակը մեզ անջատելն է Զապորոժիեի ատոմակայանից և դրանում մեղադրել Ուկրաինայի զինված ուժերին։ ՄԱԿ-ը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակում են առաստաղին նայել»,- գրել է Պոդոլյակը։
Զապորոժիեի ատոմակայանը, որը ամենամեծն է Եվրոպայում, մարտ ամսից վերահսկվում է ռուսական ուժերի կողմից։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի հաճախակի են դարձել կայանի շրջակա տարածքների ռմբակոծությունները, ինչի համար ռուսական և ուկրաինական կողմերը մեղադրում են միմյանց։