Միխայիլ Պոդոլյակ. Պատերազմը պետք է ավարտվի Ղրիմի վերադարձով և «հատուկ ռազմական գործողության» նախաձեռնողի պատժով
Միխայիլ Պոդոլյակ. Պատերազմը պետք է ավարտվի Ղրիմի վերադարձով և «հատուկ ռազմական գործողության» նախաձեռնողի պատժով

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարում է, որ պատերազմը պետք է ավարտվի Ղրիմի վերադարձով և «հատուկ ռազմական գործողության» նախաձեռնողի պատժով։

Այս մասին «Թվիթեր»-ի էջում գրում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչը։

«Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի և ամբողջ աշխարհի դեմ 2014 թվականին, երբ լկտիաբար օկուպացրեց Ղրիմը։ Հասկանալի է, որ այս պատերազմը պետք է ավարտվի Ղրիմի ազատագրմամբ։ Նաեւ «հատուկ ռազմական գործողությունը» նախաձեռնած անձանց օրինական պատժով։ Նրանց անունները գրվել են փետրվարի 21-ին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստի արձանագրության մեջ»,- գրել է Միխայիլ Պոդոլյակը։