Միխայիլ Պոդոլյակ. Մեզ համար նշանակություն չունի, թե որ փուլում կոչնչացնենք ռուսական բանակը

20:59, 19.04.2022

Մեզ համար նշանակություն չունի, թե որ փուլում կոչնչացնենք ռուսական բանակը,- ​​«Twitter»-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Տեսաուղերձում Պոդոլյակն ասում է, որ անհրաժեշտ է մեկուսացնել Ռուսաստանը։

«Ռուսական կողմն այսօր հայտարարեց հատուկ գործողության երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Նրանք սիրում են հորինել որոշ խորհրդանիշներ, որոնք նման են նացիստներին: Մեզ համար նշանակություն չունի, թե որ փուլում ենք ոչնչացնելու ռուսական բանակը, որը սկզբունքորեն չգիտի ինչ է պատերազմը և կարող է միայն մարդ սպանել և ոչնչացնել ենթակառուցվածքները։ Ես չգիտեմ, թե ինչ են ուզում ցույց տալ աշխարհին։ Թերեւս իրենց բարբարոս քաղաքակրթությունը, որի մեկուսացումն անհրաժեշտ է։ Հիմա նրանք գնում են Դոնբաս, որտեղ կկորցնեն որոշակի թվով մարդկանց, ում մարդ չեն էլ համարում։ Դե, մենք նրանց կօգնենք այդ հարցում»,- ասել է Պոդոլյակը։

Նմանատիպ