Միխայիլ Պոդիլյակ. Կիևը գիտակցում է, որ ներկայումս անհնար է ռազմական ճանապարհով ազատագրել Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները
Կիևը գիտակցում է, որ ներկայում ռազմական ճանապարհով Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքների ազատագրումը անհնար է։ Այս մասին ճապոնական հանրային հեռարձակող NHK-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլո Պոդոլյակը։
Ինչպես նշել է Պոդոլյակը, Ուկրաինան պետք է լինի իրատես։ Նրա խոսքով՝ հրադադարի հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել ճակատային գծի սառեցումը։
«Զելենսկին հստակ նշել է, որ Ուկրաինան պետք է լինի իրատես։ Զելենսկու խոսքով՝ երկիրը գիտակցում է, որ ներկայիս պայմաններում անհնար է ռազմական ճանապարհով ազատագրել Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքները», – ասել է Պոդոլյակը։
Հարցազրույցում նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը նաև բացառել է որևէ ուկրաինական տարածքի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ Պոդոլյակի կարծիքով՝ օտարերկրյա զորամիավորումների Ուկրաինայում տեղակայման հետ մեկտեղ պետք է գործի նաև իրավական մեխանիզմ, որով անմիջապես կկիրառվեն պատժամիջոցներ, եթե Ռուսաստանը կրկին սկսի ագրեսիա։