Միխայիլ Չխենկելին շնորհավորում է Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
Միխայիլ Չխենկելին շնորհավորում է Երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին շնորհավորում է բոլոր երեխաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

«Սիրելիներս, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ երջանիկ ու հաջող ապագա։ Համաշխարհային զարգացումների լույսի ներքո այսօր, ինչպես երբեք, մեր ավագ սերնդի պարտքն է ստեղծել առողջ և անվտանգ միջավայր յուրաքանչյուր երեխայի համար զարգանալու, նրանց ավելի լավ ապագա տալու համար: Մեր բարեկամ Ուկրաինայում շարունակվող պատերազմն ամենամեծ վնասը հասցրեց այնտեղ ապրող երեխաներին, ինչը շատ մեծ ողբերգություն է։ Ես՝ որպես կրթության և գիտության նախարար, հպարտ եմ, որ մեր թիմը մեծ ներդրում է ունեցել այս երեխաների համար ավելի լավ ուսումնական միջավայր ապահովելու գործում։ Ինչպես գիտեք, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ Թբիլիսիում և Բաթումում ստեղծվել են ուկրաինախոս բաժիններ, որտեղ ուկրաինացի աշակերտները հնարավորություն ունեն մայրենի լեզվով ընդհանուր կրթություն ստանալ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության որոշմամբ, ուկրաինացի աշակերտները վրացական դպրոցներում ընդունվում են պարզեցված կարգով։ Երեխաները պետք է ապահով, խաղաղ միջավայրում կրթություն ստանալու և առողջ կյանքի հավասար հնարավորություն ունենան»,- ասված է Միխեիլ Չխենկելիի հայտարարության մեջ։