Միխաել Ռոթ. Տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում հանուն ազատ, ժողովրդավարական և եվրոպական Վրաստանի, շնորհակալություն
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սոցցանցում գրառում է կատարել Թբիլիսիում շարունակվող երթի վերաբերյալ։
Ինչպես գրում է Միխայել Ռոթը, վրացիները դեռ պատմություն են գրում։
«Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում հանուն ազատ, ժողովրդավարական և եվրոպական Վրաստանի։ Թբիլիսին Եվրոպայի իրական մայրաքաղաքն է։ Շնորհակալություն»,- գրում է Միխաել Ռոթը։
Թբիլիսիում երթ է անցկացվում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը»։ Երթի մասնակիցները մի քանի վայրերից երթով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ կանցկացվի ամփոփիչ միջոցառումը։