Մինսկում ծրագրված լայնամասշտաբ ցույցի ֆոնին, Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում խստացվել են անվտանգության միջոցները
Մինսկում ծրագրված լայնամասշտաբ հանրահավաքի ֆոնին, Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում խստացվել են անվտանգության միջոցները: Կենտրոնացված են հատուկ նշանակության ջոկատի և ոստիկանության ներկայացուցիչները: Միաժամանակ հաղորդվում է, որ փակ է անկախության հրապարակում գտնվող մետրոկայանը:
Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաքում բողոքի ցույցը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով 15:00-ին:
20 օրից ավել է ինչ Մինսկում չեն դադարում ցույցերը: Ցուցարարները կոչ են անում նշանակել կրկնակի ընտրություններ և պատժել քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության մեջ մեղադրվողներին: