Մինչև հուլիսի 9-ը Վրաստանում սպասվում է ուժգին քամի, անձրև և կարկուտ
Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մինչև հուլիսի 9-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ և հուլիսի 6-ին քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանում սպասվում է +27, +32, իսկ Արևելյան Վրաստանում՝ +30, +35 աստիճան:
Թբիլիսիում գիշերային և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 6-ին կփչի հյուսիս-արևմուտքի քամին: Օդի ջերմաստիճանը կգրանցվի +32, +34: