Մինչև ապրիլի 9-ը «Սիթի պարկ»-ի կողմից դուրս գրված տուգանքները պահպանում են օրինական ուժը և դրանց վճարումը պարտադիր է. «Սիթի պարկ»
Մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը «Սիթի պարկ»-ի կողմից դուրս գրված տուգանքները պահպանում են օրինական ուժը և դրանց վճարումը պարտադիր է,-այս մասին լրատվություն է տարածել «Սիթի պարկ» ընկերությունը:
Ինչպես ասված է հայտարարության մեջ, տուգանքները չվճարելու դեպքում, գործելու են Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված պարտադիր կատարողական գործընթացները:
«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից ընդունված որոշման համաձայն, Թբիլիսիում գործող վճարովի ավտոկայանատեղիներում կրկին պարտադիր է վճարել կայանման գինը: Կայանման քարտի մասին լրատվությունը փոխանցվելու է այլ ընկերությանը և գործելու է մինչ ժամկետի անցնելը:
Ժամանակին գնեք կայանման քարտերը, որպեսզի խուսափեք տուգանքից: Բացի այդ, մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը «Սիթի պարկ»-ի կողմից դուրս գրված տուգանքները պահպանում են օրինական ուժը և դրանց վճարումը պարտադիր է, հակառակ դեպքում, գործելու են Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված պարտադիր կատարողական գործընթացները»,-ասված է հայտարարության մեջ:
Այսօրվանից «Սիթի պարկ» ընկերության փոխարեն կայանման համար պատասխանատու է լինելու՝ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan