Մինչև 20 տարեկանների ռեգբիի աշխարհի առաջնությանը Վրաստանի հավաքականը հաղթեց նաև Շոտլանդիային
Մինչև 20 տարեկանների ռեգբիի աշխարհի առաջնությանը Վրաստանի հավաքականը իր հաջող ելույթը ավարտել է հաղթանակով:
Մրցաշարի 5-րդ հանդիպմանը, երիտասարդական հավաքականի անդամները դիմակայել են Շոտլանդիային և հաղթել 39:31 հաշվով:
Հանդիպման սկզբին թիմերը փոխանակվեցին լելոներով: 3-րդ րոպեին լելո դրեց Ջափարիձեն, իսկ 8-րդ րոպեին Շոտլանդիայի հավաքականին 5 միավոր բերեց Սմիտը: Շոտլանդացիները քիչ անց առաջ անցան Տրոտերի լելոյով:
Վրաստանի հավաքականին հաշիվը հավասարեցնելու հնարավորություն տրվեց 22-րդ րոպեին: Երկարատև գրոհից հետո, Կոտե Մարջանիշվիլին գնդակը ստացավ եզրին, հավաքեց արագություն և մտնելով Շոտլանդացիների տուգանային դրեց հերթական լելոն: Առաջին խաղակեսի 34-րդ րոպեին, Շոտլանդիան տուգանվեց սեփական 5 մետրանոցում, Ափրասիձեն խաղարկեց գնդակը, փոխանցեց Աբժանդաձեին, սակայն այդ գնդակը հասավ Տրոտերին և ողջ մարզադաշտը վազելով դրեց հերթական լելոն: Առաջին խաղակեսը ավարտվեց Շոտլանդիայի հաղթանակով 19:12:
Դիմակայության երկրորդ խաղակեսի առաջին կեսը ընթացավ Վրաստանի հավաքականի լրիվ առավելությամբ: Երիտասարդ վրաց ռեգբիստները հաշիվը Գոգոլաշվիլիի լելոյով հավասարեցրեցին 43-րդ րոպեին: Հինգ րոպեից Աբժանդաձեն տուգանային հարվածով երեք միավոր բերեց հավաքականին և հաշվի տարբերությունը մեծացրեց երեք միավորով: 56-րդ րոպեին երկարատև գրոհը ավարտվեց Գոգիչաիշվիլիի լելոյով և Վրաստանի հավաքականը առաջ անցավ 10 միավորով:
64-րդ րոպեին եզրին գեղեցիկ խաղով Կոտե Մարջանիշվիլին գրանցեց դուբլ: Աբժանդաձեն, որը հանդիպման լավագույն խաղացողներից էր իրականացրեց տուգանայինը և հաշիվը դարձրեց 36:19 հոգուտ Վրաստանի հավաքականի: 71-րդ րոպեին դեղին քարտ ստացավ և խաղահրապարակից հեռացվեց Կալմախելիձեն, որին մեկ րոպեում հետևեց շոտլանդացիների լելոն: Շոտլանդիայի հավաքականին հաջողվեց դնել ևս մեկ լելո և հանդիպմանը վերադարձրեց լարվածությունը:
Հանդիպման ավարտին, Վրաստանի հավաքականը ստացավ տուգանային հարված իրականացնելու հնարավորություն և Աբժանդաձեն մեր թիմին բերեց հերթական երեք միավորը, որը հնարավորություն տվեց գրանցել վերջնական հաշիվը՝ 39:31:
Վրաստանի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությանը հինգ հանդիպումից հաղթեց երեքում և զբաղեցրեց 9-րդ տեղը:
Հեղինակ -
Edgar Barsegyan