Մինչ աշնանային հանրաքվեն, վրաց ժողովրդի համար պատրաստում ենք անակնկալներ. Միխեիլ Սաակաշվիլի
Մինչ աշնանային հանրաքվեն, վրաց ժողովրդի համար պատրաստում ենք անակնկալներ. Միխեիլ Սաակաշվիլի

Չափից շատ հարցեր կան իմ ծրագրերի, ընդհանրապես մեր ծրագրերի վերաբերյալ: Ես ուզում եմ, որ բոլորը մի բան հասկանան, մենք աշնանային հանրաքվեից առաջ լուրջ անակնկալ ենք պատրաստում Իվանիշվիլիի և նրա կողմնակիցների համար, – այս մասին «ֆեյսբուքում» գրել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքով, այս անակնկալը հաճելի կլինի վրացի ժողովրդի մեծ հատվածի համար:

«Ես սա ասում եմ բավականին լուրջ: Եվ մենք հաճելի անակնկալ ենք պատրաստում վրաց ժողովրդի համար: Ոմանք ուրախ կլինեն, և դա կլինի մի քանի միլիոն վրացի, 100 մարդ, 200-500 մարդ կնեղվի: Բայց ինչպես ասում էր Վրաստանի նախկին նախագահներից մեկը, բոլորը, ովքեր վիրավորված են, պետք է սառը ջուր խմեն», – գրել է Միխեիլ Սաակաշվիլին: