Միկրո և մանր արտադրողներին օժանդակելու ծրագիրը սկսվելու է հոկտեմբերի 5-ին. «Արտադրիր Վրաստանում»
2020 թվականի հոկտեմբերի 5-ից 18-ը, «արտադրիր Վրաստանում» գործակալությունը ընդունելու է միկրո և մանր արտադրողների օժանդակության դրամաշնորհային բիզնես ծրագրերը:
Գործակալության տվյալներով, «արտադրիր Վրաստանում» հաջողված ծրագրի բյուջեն հասցվել է 40 միլիոն լարիի, իսկ դրամաշնորհային ծրագրի վերին սահմանը ՝ 30 000 լարի է: Ծրագրի հաղթողների համաֆինանսավորումը 20 տոկոսի փոխարեն սահմանվել է 10 տոկոսով, իսկ բարձրալեռ շրջաններում հինգ տոկոսով:
Ինչպես ասում են գործակալությունում, կարևոր է, որ ծրագրի նպատակային տարածքային միավորներին ավելանում է Թբիլիսին: Պետական ծրագրից օգտվել կարող է Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի:
Ծրագրի շրջանակներում ձեռներեցները հնարավորություն կունենան դրամաշնորհ ստանալ, ինչպես արդեն ունեցած գործունեության ընդլայնման, այնպես էլ նոր բիզնես նախագծի համար:
Հարկ է նշել, որ ծրագիրը ներառում է ցանկացած տնտեսական գործունեություն, բացառությամբ գյուղատնտեսական առաջնային արտադրանքի արտադրություն և գյուղատնտեսության առաջնային արտադրության հետ կապված ծառայություններ: Ծրագրի շրջանակներում արդեն աջակցվել է 6212 նախագիծ, որոնց ընդհանուր ներդրումը կազմել է ավելի քան 61 միլիոն լարի: