Միքելանջելո Բուոնարոտիի գրաֆիկական աշխատանքները Վրաստանում են:
Փետրվարի 2-ից, Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային ցուցասրահը կհյուրընկալի Միքելանջելոյի 6 գրաֆիկական աշխատանքները՝ Ֆլորենցիայի «Կազա Բուոնարոտի» թանգարանի հավաքածուից:
Նկարչի աշխատանքների ցուցահանդեսը Վրաստան է բերել թանգարանի տնօրեն Ալեսանդրո Չեկին:
Ցուցահանդեսը Թբիլիսիում կմնա մինչև ապրիլի 3-ը:
