Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը իր տեսուչներին դուրս է բերում Իրանից

17:08, 04.07.2025

ՄԱԿ-ի Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, իր տեսուչներին դուրս է բերում Իրանից՝ այդպիսով ընդհատելով գործակալության և Թեհրանի միջև կապը։

Այս մասին հայտնում է «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը։

Հաղորդվում է, որ գործակալության տեսուչների խումբը այսօր լքել է Իրանը և վերադառնում է Վիեննա։

Նախապես Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշքյանը հայտարարել էր, որ Թեհրանը դադարեցնում է համագործակցությունը Միջուկային էներգիայի միջազգային գործակալության հետ։

Նմանատիպ