Միջինքը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում

Մարտի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Մեծ Պահքի 24-րդ օրը՝ «Միջինքը»: Ժողովրդական ավանդության համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկինները բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ, ուլունք կամ էլ փայտյա խաչ են դնում և բաժանում տան բոլոր անդամներին:Ում բաժին է հասնում մետաղադրամը, ուլունքը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում: