Միջազգային վարժանքների շարունակականությունը և համագործակցության առկա մեխանիզմները հաստատում են, որ Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. Իրակլի Ղարիբաշվիլի
Միջազգային վարժանքների շարունակականությունը և համագործակցության առկա մեխանիզմները հաստատում են, որ Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. Իրակլի Ղարիբաշվիլի

Միջազգային վարժանքների՝ «Հստակ ոգու» կամ «Արժանի գործընկերոջ» շարունակականությունը, ինչպես նաև համագործակցության կարևոր մեխանիզմները հաստատում են, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը և մեր ռազմավարական գործընկերությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա՝ այս մասին Իրակլի Ղարիբաշվիլին հայատարրաել է «Agile Spirit 2021»-ի պաշտոնական փակման արարողության ժամանակ խոսքով ելույթ ունենալիս:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Քարդենին՝ Վրաստան կատարած այցի և Պաշտպանական ուժերին ակտիվ աջակցության համար:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ում Ջորջիա նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, մեր ընկեր պարոն գեներալ-մայոր Քարդենին` ժամանման և մեր պաշտպանական ուժերին ակտիվ աջակցության համար: Մենք միշտ երախտապարտ կլինենք Միացյալ Նահանգներին Վրաստանի ժողովրդավարական զարգացման և մեր բանակի ինստիտուցիոնալ զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար: Պարոն սպաներ, սերժանտներ, կապրալներ և շարքայիններ, մասնակցելով այս բազմազգ զորավարժություններին, Դուք ավելի կբարելավեք ձեր հմտությունները, կբարձրացնեք ՆԱՏՕ-ի հետ պատրաստվածության և համատեղելիության մակարդակը, ինչն էլ ավելի կամրապնդի մեր երկրի և տարածաշրջանի անվտանգությունը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին դասընթացին մասնակցելու համար և հաջողություն եմ մաղթում Ձեր նպատակներին հասնելու գործում: Շատ շնորհակալ եմ: Թող Աստված լինի ձեր պահապանը», – հայտարարել է վարչապետը: