Միջազգային փորձագետների եզրահանգմամբ, սահմանագծման հանձնաժողովը պետք է առաջնորդվեր 1938 թվականի 200 հազարանոց քարտեզով, որով Վրաստանը կամրապնդեր սեփական դիրքերը. Լաշա դարսալիա
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարում է, որ անցյալ տարվա ամառվանից, երբ նա նշանակվեց սահմանագծման-սահմանազատման հանձնաժողովի նախագահ, սկսել է այն փաստաթղթերի վերլուծությունը, որը գոյություն ուներ Դավիթ Գարեջիի կապակցությամբ:
Ինչպես նշել է Լաշա Դարսալիան, մինչև 2019 թվականը հանձնաժողովը դժվարանում էր ձեռք բերել փաստաթղթեր, սակայն, այն բանից հետո, ինչ վրացական կողմը ձեռք բերեց որոշակի փաստաթղթեր, այդ թվում `քարտեզագրական նյութեր, փաստաթղթերը ուսումնասիրվեցին միջազգային փորձագետների հետ միասին, որոնք պատրաստեցին զեկույց:
Ըստ նրա, այդ եզրակացության համաձայն, սահմանագծման հանձնաժողովը պետք է առաջնորդվեր 1938 թվականի 200 հազարանոց քարտեզով, որով Վրաստանը կամրապնդեր սեփական դիրքերը.
Դարսալիան խոսել է նաև այն փաստաթղթերի հայտնաբերման գործընթացի մասին, որի հիման վրա գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննություն:
«Բարդություններից մեկը, որն տարիների ընթացքում ուներ հանձնաժողովը, դա բավարար նյութեր չլինելն էր, որով հնարավոր կլիներ ամրապնդել մեր փաստերը: Ուղղություններից մեկը այս նյութերը գտնելու և տարբեր փաստաթղթեր հավաքելն էր, կլիներ դա քարտեզներ, թե տարբեր արձանագրություններ և այլն: Մի քանի ամիս առաջ որոշ նյութեր էին կուտակվել, այդ թվում էր 200 000 մասշտաբի քարտեզները, որոնց շուրջ այս օրերին ընթանում են քննարկումներ: Ուստի մենք սկսել ենք վերլուծել այդ նյութերը, թե որքանով դրանք օգտակար կլինեն ապագա բանակցային գործընթացում Վրաստանի դիրքի ամրապնդման համար»,- ասել է Լաշա Դարսալիան:
Նրա խոսքով, նյութերի ուսումնասիրությունն իրականացվել է միջազգային գործընկերների հետ համատեղ:
«Մենք աշխատել ենք տարբեր միջազգային ընկերությունների հետ, այս ուղղությամբ մեզ օգնել է աշխարհում ճանաչված «Շերմանիստ Ստեռլինգ» ընկերությունը և մենք խնդրել ենք նրանց գնահատել նյութերը: Մոտավորապես սեպտեմբերի 22-ին մենք ստացանք միջանկյալ եզրակացությունը, թե որքան օգտակար է այս փաստաթուղթը Վրաստանի դիրքերի համար, և սա էր հիմնական փաստարկը, որից հետո մենք որոշում կայացրեցինք: Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Վրաստան: Դրանից հետո մենք որոշեցինք այդ նյութերը հանձնել ադրբեջանական կողմին: Բանակցությունների գործընթացն անցավ բավականին հանգիստ մթնոլորտում և մենք պայմանավորվեցինք, որ այդ նյութերը կփոխանցվեն վրաց-ադրբեջանական հանձնաժողովին, նրանք կսկսեն ուսումնասիրել դրանք և հաջորդ նիստերին, երբ տեղի կունենան այդ հանդիպումները, այդ նյութերը կքննարկվեն և կօգտագործվեն հանձնաժողովի աշխատանքի համար»,- ասել է Լաշա Դարսալիան:
Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին: Փոխնախարարը նշել է, որ իրենց նախ խնդրել են գնահատել քարտեզ-նյութերն ու փաստաթղթերը, որոնց վերաբերյալ փորձագետները ունեցել են համապատասխան հանձնարարականներ: