Միջազգային ոստիկանական գործողության արդյունքում, ձերբակալվել է 20 անձ, նրանք կիբերհանցագործների հանձնարարությամբ փորձում էին սպիտակեցնել տասնյակ միլիոնավոր եվրո. ՆԳՆ
Աննախադեպ միջազգային ոստիկանական գործողության՝ 2BaGoldMule արդյունքում, որում ներգրավված էին 16 երկրների իրավապահ մարմիններ, ձերբակալվել է QQAAZZ հանցավոր ցանցի 20 անդամ, ովքեր փորձում էին տասնյակ միլիոնավոր եվրոներ սպիտակեցնել աշխարհի առաջատար կիբերհանցագործների պատվերով:
Գործողությանը նախորդել է կոմպլեքսային հետաքննություն Պորտուգալիայի, ԱՄՆ-ի և Իսպանիայի ոստիկանության, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Չեխիայի, Ավստրալիայի, Շվեդիայի, Ավստրիայի և Բելգիայի իրավապահ մարմինների կողմից, Եվրոպոլի հետ համակարգմամբ:
Հետաքննությանը ակտիվորեն ներգրավված էին ՆԳՆ-ն կենտրոնական քրեական ոստիկանության վարչության իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության կենտրոնը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր բաժնի կիբերհանցագործությունների բաժինը:
Պարզվել է, որ QQAAZZ ցանցը, որում ընդգրկված էին անդամներ Լատվիայից, Վրաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից և Բելգիայից, բացել էր հարյուրավոր կորպորատիվ և անձնական բանկային հաշիվներ ամբողջ աշխարհում, որտեղ փոխանցվում էին կիբերհանցագործների կողմից զոհերի հաշիվներից գողացված գումարները:
Այդ միջոցներն այնուհետև փոխանցվում էին QQAAZZ- ի կողմից վերահսկվող հաշիվներին և հաճախ տեղի էր ունենում այդ միջոցների կոնվերտացիա կրիպտո արժույթներում:
Եվրոպոլի կողմից համակարգված ոստիկանական միջազգային համագործակցությունը հնարավորություն է տվել ձերբակալել հանցագործներին:
«Ներքին գործերի նախարարության համար միջազգային ոստիկանական համագործակցությունը առաջնահերթություններից է, և այն շարունակում է ակտիվորեն ցուցաբերել տարբեր տեսակի գործնական օգնություն՝ Եվրոպոլի, Ինտերպոլի և տարբեր այլ երկրների հետ երկկողմ համագործակցության շրջանակներում»,- ասված է ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ: