Միջազգային միջուկային գործակալության ղեկավարը հայտարարում է, որ Իրանի Բուշերի գործարանին հասցված հարվածը կարող է տարածաշրջանային աղետ առաջացնել

19:37, 20.06.2025

Միջազգային միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարությամբ՝ Իրանի Բուշերի գործարանին հասցված հարվածը կարող է տարածաշրջանային աղետ առաջացնել։

Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ մինչ այս պահը, հակամարտության սկզբից ի վեր, ռադիացիոն աղտոտում չի գրանցվել։

«Տարածաշրջանի երկրները ուղղակիորեն դիմել են ինձ և հայտնել իրենց մտահոգությունը։ Ցանկանում եմ ամբողջությամբ և շատ հստակ հայտարարել. Բուշերի ատոմային գործարանի վրա հարձակման դեպքում ուղիղ հարվածը կհանգեցնի մեծ քանակությամբ ռադիացիայի արտահոսքի», — հայտարարել է Ռաֆայել Գրոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

Նմանատիպ