Միջազգային հանրությունը, ողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմը շուտ ավարտվի. Իրակլի Ղարիբաշվիլի
Միջազգային հանրությունը, ողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմը շուտ ավարտվի. Իրակլի Ղարիբաշվիլի

Ամբողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ուկրաինայում պատերազմը շուտափույթ ավարտվի»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ կարևոր է շարունակել մարդասիրական օգնությունն Ուկրաինային։

«Ուզում եմ ևս մեկ անգամ պատասխանել Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիային, մենք բոլորս միասին պետք է դատապարտենք դա, և միջազգային հանրությունը, ողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը։ Այստեղ ես կցանկանայի ավելացնել, որ ես միանում եմ աշխարհի առաջնորդների կոչին՝ ուղղված սեփական քաղաքացիներին և ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր քաղաքացու, նրա կյանքը շատ թանկ է ինձ և մեզ, բոլորի համար։ Ուստի մենք կարող ենք ևս մեկ անգամ, քանի որ համերաշխություն ենք հայտնել ողջ երկրին, ողջ Վրաստանին, բնակչությանը, վրաց ժողովրդին։ Չեմ ուզում կրկնել, որ մենք հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն ենք ուղարկել, Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին աջակցությունն աննախադեպ էր։ Մենք պետք է շարունակենք այս մարդասիրական գործընթացը, հումանիտար օգնությունը և այս կերպ արտահայտենք մեր համերաշխությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։