Միջազգային գործընկերները ցանկություն ունեն, որ կազմակերպեն որոշակի հանդիպում, մենք հաշվի ենք նստում միջազգային գործընկերների հետ. Իրակլի Կոբախիձե
Միջազգային գործընկերները ցանկանում են հանդիպում կազմակերպել քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ և մենք հաշվի ենք նստում նրանց հետ,- այս մասին «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, խորհրդարանի առջև հանրահավաքի ժամանակ Նիկա Մելիայի հայտարարությունը մեկնաբանելիս, ըստ որի կայացել է հաղորդակցություն Արչիլ Թալակվաձեի և Իրակլի Կոբախիձեի հետ, որոնք ասել են՝ «միգուցե վաղը խոսենք»:
«Հասարակությանը ասենք ամբողջ ճշմարտությունը: Տիկին Թինա Բոկուչավան կապվեց իմ և Արչիլ Թալակվաձեի հետ, մենք նրան պատասխանեցինք որպես խորհրդարանի անդամ: Նա ցանկություն հայտնեց հանդիպելու, մենք հետաքրքրվեցինք, թե որն էր հանդիպման նպատակը, ինչ ձևաչափ են ներկայացրել և այլն: Մենք գիտենք, որ միջազգային գործընկերները պատրաստվում են կազմակերպել որոշակի հանդիպում քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ, և մենք հաշվի ենք նստում նրանց հետ: Մեր դիրքորոշումը սա էր: Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, մենք հստակ տվել ենք պատասխանը»,- հայտարարել է Կոբախիձեն Վրաստանի առաջին ալիքի եթերում: