Միջազգային ընկերները համակարծիք են Վրաստանի նախագահի հետ, առաջիկայում ավելին կտեսնենք. Վիոլա Ֆոն Կրամոն
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնը սոցցանցում արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երեկվա հանդիպմանն ու նրա ելույթին։
«Վրաստանի միջազգային ընկերները համակարծիք են Վրաստանի նախագահի հետ, մոտ ապագայում մենք ավելին կտեսնենք»,- Twitter-ում գրել է Վիոլա Ֆոն Կրամոնը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ Օրբելիանիների պալատում հյուրընկալել է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։